Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Հեղաշրջման փորձ Ղրղզստանում

Հեղաշրջման փորձ Ղրղզստանում
09.10.2017 | 22:06

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը չեղարկել է այցը Սոչի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին՝ առանձին քաղաքական գործիչների կողմից երկրում առաջիկա նախագահական ընտրությունների օրն անկարգութուններ և հեղաշրջման փորձ պատրաստելու տեղեկությունների պատճառով` հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով Ղրղզստանի նախագահի մամլո ծառայությանը:

«Հաշվի առնելով ընտրությունների օրն առանձին քաղաքական գործիչների կողմից հանցավորության ներգրավմամբ զանգվածային անկարգությունների պատրաստվելու պարզված փաստերը, այդպիսի քաղաքական գործիչների ֆինանսական աջակցությունն արտասահմանից՝ նախագահը որոշել է չեղարկել իր աշխատանքային այցը՝ կարգը և անվտանգությունը երկրում անձամբ վերահսկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Աթամբաևի այցը Սոչի նախատեսված էր հոկտեմբերի 10-11-ին: Նրա փոխարեն՝ Ղրղզստանի պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Սապար Իսակովը:

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ